HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգ. ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են

Ազգային Ժողովում մեկնարկել են խորհրդարանական երեք ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» առաջարկով հրավիրված համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Քննարկումներն ընթանում են ԱԺ նիստերի դահլիճում, որին մասնակցում են Պարույր Հայրիկյանը, Խոսրով Հարությունյանը, Հայ ազգային կոնգրեսի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Լսումներին մասնակցում են նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ:

 Մի քանի րոպեով իր ներկայությունն ապահովվեց նաեւ Սամվել Նիկոյանը: Իր խոսքում ԱԺ նախագահն ասաց, թե ընտրությունները կլինեն համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով, միեւնույն է, քանի որ այն չի ազդում ընտրությունների որակի վրա, եւ առաջարկեց ստեղծել խորհրդարանական մարմին, որը կհետեւի ընտրությունների ընթացքին:

Այս ելույթից անմիջապես հետո Սամվել Նիկոյանը լքեց նիստերի դահլիճը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե քաղաքական ուժերը պաշտոնապես արդեն իրենց դրական գնահատականը տվել են՝ միանալով իրենց առաջարկությանը, եւ միայն ՀՀԿ-ն է ասում, որ այսօր դրա ժամանակը չէ:

«Բոլոր ժողովրդավարական երկրներում տեղի են ունենում ժողովրդավարական ընտրություններ, իսկ մեզ մոտ մեծամասնական ընտրակարգի ընտրությունները ծառայում են իշխանության վերարտադրմանը: Հայաստանում մեծամասնական ընտրակարգը հակաժողովրդավարական է»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ մեղավորը քաղաքական ուժերն են, որ հզոր դեմքեր չեն առաջադրում, հետո դժգոհում են մեծամասնական ընտրակարգից: Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգին՝ նախարարն ասաց, թե այդ ընտրակարգից բողոքում են այն ուժերը, որոնք չեն կարողանում հաղթել:

 «Միգուցե մեղավորը քաղաքական ուժերն են, որ տեղական հզոր դեմքեր պիտի ունենան, որ կարողանան հաղթել»,-ասաց Հ. Թովմասյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter