HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը խոսում է ՀՀԿ-ի նման

100-տոկոսանոց ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկի տակ թեեւ ստորագրել էր նաեւ ԲՀԿ-ն՝ ի դեմս խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, սակայն քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ըստ էության, դեմ է արտահայտվել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին՝ նախաձեռնությունը համարելով վաղաժամ:

Սամվել Բալասանյանի կարծիքով՝ համամասնական ընտրակարգի դեպքում ամբողջովին կկորի ընտրող-պատգամավոր կապը: ԱԺ փոխնախագահի ասելով, եթե մեծամասնական ընտրակարգ չլինի, ապա Ազգային ժողովում ավելի շատ կհայտնվեն երեւանաբնակները եւ մարզերի բնակիչները, ներկայացված չլինելով խորհրդարանում, դուրս կմնան:  

Անշուշտ, Սամվել Բալասանյանի հայտարարությունն իրականությանը մոտ է, սակայն ոչ ներկայիս Ազգային ժողովի պարագայում: Գաղտնիք չէ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվում են մեծամասամբ գործարարները, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր շատ գումար ունեն, եւ նրանց խնդիրը ոչ թե ընտրվելու դեպքում ընտրողի դարդ ու ցավով մտահոգվելն է, այլ անձեռնմխելիություն ստանալը եւ քաղաքական խաղերում իրենց բիզնեսը զարգացնելը:

Ո՞վ է տեսել, որ ԱԺ ամբիոնից ընտրողների հոգսերով մտահոգված հայտարարություններ անեն մեծամասնականով ընտրված Լեւոն Սարգսյանը, Աշոտ Ափոյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Միքայել Վարդանյանը, Խաչիկ Մանուկյանը, Աշոտ Աղաբաբյանը, Սեդրակ Սարոյանը, Վահե Հակոբյանը եւ այլք:

Նույնիսկ մի քանի տարի առաջ Խաչիկ Մանուկյանի («Մաքս գրուպի» Խաչիկ) ընտրատարածքի ընտրողները նամակով դիմել էին ԱԺ նախագահին՝ նշելով, թե կորցրել են իրենց պատգամավորին եւ նրան գտնելու համար խնդրում են խորհրդարանի նախագահի օգնությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter