HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները միացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին․ նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է Հրազդանի, Սյունիքի մարզային արյան բանկերը, Արմավիրի և Սյունիքի մարզերի, Գյումրիի արյան փոխներարկման կայանները միացնել «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ին։  Նախարարությունը արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չի փակելու, նախատեսում է, որ դրանք գործելու են որպես արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ:   

Նման առաջարկություն է առողջապահության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Հաշվի առնելով աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկությունները՝ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքել բնական, տեխնոգեն աղետների և ռազմական գործողությունների ժամանակ առաջացած արյան մեծացած պահանջարկին՝ ապահովելով անհրաժեշտ քանակի բարձրորակ արյան բաղադրամասեր»,- որպես հիմնավորում՝ նշել է առողջապահության նախարարությունը։

Գնահատելով արյան ծառայության մարզային ստորաբաժանումների գործունեության ցուցանիշները՝ նախարարությունը հայտնաբերել է մի շարք խնդիրներ, մասնավորապես պարզել, որ բարձր է արյան և դրա բաղադրամասերի խոտանումը՝ հիմնականում արյան և դրա բաղադրամասերի պահպանման ժամկետները լրանալու պատճառով, մարզային կայանները ունեն իրարից տարբերվող և ոչ օպտիմալ կառուցվածք, կադրային խնդիրներ, հաստիքացուցակի անհավասարության շեշտը դրվում է հիմնականում վարչական մասի հաստիքների վրա, իսկ դրանցից մեծ մասը կենսաթոշակային տարիքի անձինք են։

Նախարարությունը հայտնել է, որ ՓԲԸ-ների միավորման արդյունքում մարզի մասնագետները հնարավորություն կունենան մշտապես ներգրավված լինել արյունաբանական կենտրոնում կազմակերպվող գիտական կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին:

«Միասնական կառավարման և համակարգման բացակայության պայմաններում արյան և դրա բաղադրամասերի դեֆիցիտի, չնայած նրան, որ մարզային կայանները ֆինանսապես կայուն են»,-ընդգծել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter