HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների առերևույթ ապօրինությունները

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալների, քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և կառավարության որոշմամբ սահմանված գնումների գործընթացի կազմակերպման մասին պահանջները:

Այդպիսով, 2016-2017 թվականներին սննդամթերքի ձեռք բերման համար հայտարարված մրցույթների փուլում առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տարբեր տնտեսվարողներից ապրանքի նմուշ ու սերտիֆիկատ պահանջելու և այդ կերպ նրանց համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ անհիմն մերժել է հայտերն ու պայմանագրեր կնքել առավել բարձր գնային առաջարկ ներկայացրած այլ տնտեսվարողների հետ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 13 122 000 դրամի էական վնաս:

Այնուհետև քրեակատարողական ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք փաստացի ապրանքների ձեռք բերման մրցույթների անցկացված չլինելու պայմաններում կազմել են հիշյալ մրցույթներն անցկացված լինելու և տնտեսվարողների հայտերը մերժելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնք նույն ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավարության կողմից ներկայացվել, ապա հաստատվել են ժամանակավորապես կարգադրիչ լիազորություններով օժտված հանձնաժողովի անդամների կողմից:

Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter