HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի զինվորական կոչումը վերականգնվել է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի. 

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,- ասվում է Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին կոչումազրկելու որոշումն ընդունել էր Ռոբերտ Քոչարյանը 2002 թվականին: Հարությունյանը այդ քայլը որակել էր որպես քաղաքական հաշվեհարդար:

1999-2000թթ. Վաղարշակ Հարությունյանը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter