HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է չեղարկել 7 ֆուտբոլիստի տարկետում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է չեղարկել ֆուտբոլի պատանիների ազգային հավաքականի յոթ ֆուտբոլիստի տրված տարկետումը։ Նման որոշման նախագիծ տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։ Այս տարվա ապրիլի 18-ին յոթ ֆուտբոլիստ «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» որոշման շրջանակում տարկետման իրավունք են ստացել։ Նրանք են՝ Դանիել Արթուրի Պետոյան, Հարություն Աբրահամի Հարությունյան, Սարգիս Գագիկի Սարգսյան, Էդիկ Գագիկի Կիրակոսյան, Էդգար Գուրգենի Ենգիբարյան, Գեղամ Սիմոնի Սիմոնյան, Դավիթ Գագիկի Գրիգորյան։

Նախարարությունն առաջարկում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար տրված տարկետումները` այդ քաղաքացիների կողմից Հայաստանի ֆուտբոլի պատանիների ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի փոփոխություններից հետո տարկետման իրավունքը խստացվել է. կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում նշանակալի ներդրումների համար քաղաքացիներին տարկետում է տրվում Կառավարության սահմանած կարգով և պայմաններով։

E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, և որոշումը կարող է կյանքի կոչվել միայն Կառավարության նիստում այն հավանության արժանանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter