HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային կոնֆերանս․Էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրները` ՊԵԿ օրակարգում

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրների կարգավորումն օրակարգային է ՀՀ կառավարության համար: «Անհրաժեշտ է ներդնել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն խոչընդոտի ոլորտի զարգացմանը և կլինեն միջազգային լավագույն փորձին համահունչ»,- ընդգծել է Միքայել Փաշայանը` տեղեկացնելով, որ փորձագետների հետ հանդիպումների արդյունքում կձևավորվի գործողությունների ծրագիր:

ՌԴ դաշնային հարկային ծառայության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ՌԴ-ում էլեկտրոնային ծառայությունների  և էլեկտրոնային առևտրի հարկման ուղղությամբ կատարված բարեփոխումները և դրանց արդյունքները։ 

Միջազգային կոնֆերանսն անցկացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter