HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատի ոստիկանները գյուղերում ապօրինի թմրամիջոց են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 22-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկի հողամասում զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 10 բույս: 
Նույն օրը ոստիկանները զննություն են իրականացրել նաև Արաքս գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերել են ապօրինի աճեցված նաև ընդհանուր մոտ 750 գրամ քաշով չորացված կանեփի բույսեր: 
Հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են:
Բաժին ներկայացված տանտերերը հայտնել են, որ հայտնաբերված կանեփի բույսերն իրենցն են, մշակել են անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter