HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ օգոստոսի 23-ին  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter