HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

Հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում Անդրանիկ Հարությունյանի ( հայտնի է «Մասիվցի Անդիկ» անունով) սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով: Կալանավորված անձն, ըստ ոստիկանության, ժամանակավորապես բնակվելիս է եղել ՌԴ-ում:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում, Հարությունյանի սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության  փոխանցմամբ՝ սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացին 2019-ի մայիսին մեկ շաբաթով եղել է Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում է եղել նաև սպանությանն օժանակելու մեջ մեղադրվող անձը: Վերջիններս մի քանի անգամ հանդիպել են, ապա մեկ օրվա տարբերությամբ վերադառել ՌԴ: Հունիսին, կրկին օրերի տարբերությամբ, նրանք եկել են Հայաստան, և օրեր անց տեղի է ունեցել սպանությունը, որից հետո ժամերի տարբերությամբ երկուսն էլ լքել են Հայաստանը:

Օգոստոսի 20-ին Անդրանիկ Հարությունանի սպանությանն օժանդալու մեջ մեղադրվող անձը կրկին վերադարձել է Հայաստան, ապա բերման ենթարկվել ու ձերբակալվել:

Հուլիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի վայրում, հիշեցնենք, հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որն, ըստ ոստիկանության նախնական տվյալների,  հանցագործությունը կատարած անձին է պատկանում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter