HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ, Աննա Ա., ծնված 1988 թ և Մարգո Հ., ծնված 1938 թ) և տուժել՝ 5-ը (1-ը՝ ՀՀ քաղաքացի)։

Տուժած ՀՀ քաղաքացի Գայանե Դ.-ն (ծնված 2013 թ) տեղափոխվել է ՌԴ Արմավիր քաղաքի ԲԿ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter