HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպայկա». Վերին Լարսի զննման կետում խախտվում է ջերմաստիճանային ռեժիմը

Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում, արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին  Լարսի անցակետում. կուտակումները  շարունակվում են:

Ինչպես հայտնում է ընկերությունը, տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ գյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների  համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով․ այն խախտվում է։

Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել զննում, որի հիմնավորումը չկա:  Ինչևիցէ ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացը (բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը) իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ:

Նշենք, որ այսօր  Էկոնոմիկայի նախարարությունից Հետքին հայտնել են, որ բանակցություններ են վարում իրենց գործընկերների հետ՝ հարցը լուծելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter