HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ». միակ ելքը այլընտրանքային քաղաքական մշակույթի ու համակարգի ձևավորումն է

Փետրվարի 14-ին` ժամը 18:30-ին, տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման  կազմակերպած «Կեղծ ընտրությունների այլընտրանքը» թեմայով երրորդ քննարկումը։ Քննարկումը վարում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը։

Օրվա բանախոսն էր ԱՄՆ-ում բնակվող Արա Հարությունյանը: Համացանցով կազմակերպված ինտերակտիվ քննարկմանը մասնակցում էին քաղաքագետներ և հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Քննարկումը հեռարձակվում էր առցանց (online) ռեժիմով:

Բանախոսը ներկայացրեց Հայաստանի առկա քաղաքական իրադրության և տիրապետող քաղաքական մշակույթի ու համակարգի բնութագիրը, դրանց ձևավորման և զարգացման սոցիալ-մշակութային ու սոցիալ-հոգեբանական խորքային պատճառներն ու մեխանիզմները:

Ըստ բանախոսի, կեղծ ընտրությունների մեխանիզմը տիրապետող քաղաքական համակարգի և վարչախմբի կենսունակության սնուցման ու վերարտադրության հիմնական գործիքն է և վարչախումբը կատարելապես տիրապետում ու վերահսկում է այն, ինչի համար ունի կառուցվածքային առումով կայացած համակարգ, ինչպես նաև բավարար ուժեր ու միջոցներ: Դրան հակառակ` ընդդիմությունն իր ներկայիս կառուցվածքով ու հնարավորություններով քաղաքական կոնֆլիկտի հարթակում ի վիճակի չէ իշխանությանը հակադրվել որպես այլընտրանքային սուբյեկտ ու կոնֆլիկտի կողմ, ինչի պատճառով դատապարտված է պարտության:

Նման պայմաններում ընտրություններին մասնակցելը բանախոսը համարեց ոչ միայն միամտություն, այլև տիրապետող քաղաքական մշակույթի ու համակարգի, դրանով հանդերձ` վարչախմբի վերարտադրության լեգիտիմացման մեղսակցություն:

Քննարկման մասնակիցների մեծ մասը ընդհանուր առմամբ համաձայնեցին բանախոսի հետ` բերելով Հրազդանի քաղաքապետի ընտրության օրինակը, որտեղ մեկ առանձին քաղաքում ընդդիմությունը կենտրոնացնելով իր ամբողջ ներուժն ու ներկայացնելով իր ամենամրցունակ թեկնածուին, իշխանությունից օրինակելի-ցուցադրական պարտություն կրեց:

Բանախոսը և քննարկման մասնակիցների մեծ մասը կարծիք հայտնեցին, որ միակ ելքը վարչախմբի վերարտադրության գործիքի վերածված կեղծ ընտրություններին չմասնակցելուն զուգահեռ` նոր կառուցվածքով և ռազմավարությամբ օժտված ընդդիմության սուբյեկտայնացումն է և այդ հողի վրա այլընտրանքային քաղաքական մշակույթի ու համակարգի ձևավորումը, որի առաջին փուլը պետք է լինի այլընտրանքային իշխանության մարմինների սաղմնային մոդելի ստեղծումը։ Բանախոսի և մասնակիցների համոզմամբ հենց այս այլընտրանքային տարբերակներն են, որ կփոխարինեն տիրապետող քաղաքական մշակույթին ու համակարգին։ 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այո: Բայց,ցավոք, Հայաստանցին այսօր հասուն չէ «Սարդարապատի» առաջարկածը հասկանալու համար: Ուստի ես իրենց խորհուրդ կտայի ՊԱՐԶԵՑՆԵԼ իրենց ասածը, որպեսզի հասարակ մարդիկ հասկանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter