HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԱԾ նախկին աշխատակից Սարմեն Ղահրամանյանի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով

Շենգավիթում սրտի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած ԱԱԾ նախկին աշխատակիցը Սարմեն Ղահրամանյանն է: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով:

Նշենք, որ Սարմեն Ղահրամանյանն ԱԱԾ-ում աշխատել է 16 տարի, եղել է ԱԱԾ մայոր: Աշխատանքից ազատվել է 2012 թվականին:

Ոստիկանության Շենգավիթի բաժնում օգոստոսի 25-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հայտնաբերվել է տղամարդու դի։ Դիակի մոտ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter