HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունն աճել է 6.8%-ով

Այս տարվա առաջին յոթ ամիսներին՝ հունվար-հուլիսին, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ), 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 6.8 %: Ցուցանիշներն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփմամբ։

ՏԱՑ-ի աճին հիմնականում նպաստել են արդյունաբերությունը, ծառայություններն ու առևտուրը։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1 տրլն 79 մլրդ դրամ՝ աճելով 8.4%-ով։

Շինարարության ծավալը կազմել է մոտ 167 մլրդ դրամ՝ աճելով 4.5 %-ով։

Առևտրի շրջանառությունը հունվար-հուլիսին 1 տրլն 697 մլրդ դրամ է, աճը՝ 8.9 %:

Ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 86 մլրդ դրամ՝ աճելով 15.2 %-ով։

Գյուղատնտեսության տվյալները չեն հրապարակվել։ Վիճկոմիտեի մեկնաբանմամբ՝ դրանք հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ:

Իսկ միայն հուլիսին, 2018 թվականի հուլիսի նկատմամբ, ՏԱՑ-ի աճը կազմել է 8.1 %:

Արտահանումն աճել է 3 %-ով, ներմուծումը՝ 1.9 %-ով

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4.195 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելացել է 2.3 %-ով։

Մասնավորապես, արտահանումը կազմել է 1.417 մլրդ դոլար՝ աճելով 3 %-ով։

Նույն ընթացքում ներմուծումը կազմել է 2.778 մլրդ դոլար, որի աճը կազմել է 1.9 %:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter