HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայտարարել 40 օր ժամկետով վարժական հավաքներ․ ՊՆ-ի նոր նախագիծը

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Նախարարության հաղորդմամբ՝ վարժական հավաքներին կներգրավվի 316 քաղաքացի, որից 220-ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Նման նախագիծ է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունը հայտնել է, որ վարժանքի ընթացքում կկատարելագործվեն նրանց ռազմական հմտությունները, կկայանան վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ»,- հայտնել է ՊՆ-ն։

Նախարարությունն ընդգծել է՝ անհրաժեշտ է, որ զինված ուժերում լինեն մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով:

ՊՆ-ն նախատեսում է վարժական հավաքների ծախսերն իրականացնել այս տարվա պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter