HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵԱՏՄ-ում կոշիկները կմակնշվեն. Հայաստանն ամենաշատը սպորտային կոշիկ է ներկրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրեր առաջ որոշում է կայացրել, որով նախատեսվում է ԵԱՏՄ տարածքում արտադրված և իրացվող կոշիկները մակնշել: Մակնշում ներդրնելու հիմնական նպատակը կոշիկները միասնական ստանդարտներով և նորմերով արտադրելն է:

Սահմանվել են նաև կոշիկի այն տեսակները, որոնք ենթակա են մակնշման, ինչպես նաև՝ այն պարտադիր տեղեկությունը, որը պետք է լինի մակնշման մեջ: Բացի այդ, հաստատվել է կոշկեղենի մակնշման կարգը, ձևաչափը և դրանց վերաբերյալ տեղեկությունները ԵԱՏՄ երկրների միջև փոխանցելու կարգը, որի համար նախատեսվում է գործարկել միասնական տեղեկատվական համակարգ:

Մակնշված կոշիկների՝ անխոչընդոտ շրջանառությունն ապահովելու համար ԵԱՏՄ անդամ երկրները պետք է մինչև 2020թ. մարտի 1-ը ընտրեն այն ազգային օպերատորներին, ովքեր զբաղվելու են դրա վերահսկողությամբ: Վերջիններս կոշիկների առևտրաշրջանառության ժամանակ պատասխանատու են մակնշման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար:

Մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը, եթե նույնիսկ ազգային օպերատորներն իրենց երկրում չկիրառեն կոշիկների մակնշման պահանջը, դարձյալ պարտավոր են դրանց վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել այն երկրներին, որոնք արդեն ներդրել են այն:

ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողները հնարավորություն կունենան միանալու այդ համակարգին տեխնիկական, կազմակերպչական և նորմատիվ-իրավական համապատասխան պատրաստվածություն ունենալուց հետո:

Հայաստանում տեղական արտադրության կոշիկների շուկան մեծ չէ. դրանք ավելի շատ ներկրվում են, քան արտահանվում:

Արտահանվում են հիմնականում «այլ տեսակի» կոշիկներ: Ամենաշատը ներկրվում են ռետինե սպորտային, դահուկային կոշիկներ, իսկ ամենաքիչը՝ բնական կամ արհեստական կաշվից կոշիկներ: 

Shoes
Infogram

Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում՝ 2015-2019թթ. առաջին կիսամյակում, Հայաստանը ներկրել է 7,7 տոննա ռետինե սպորտային և դահուկային կոշիկ՝ ընդհանուր՝ 84,1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Համեմատության համար, նույն ժամանակահատվածում ներկրել է 1550 տոննա բնական և արհեստական կաշվից կոշիկ՝ 45,8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, արտահանել՝ 8 անգամ պակաս՝ 190 տոննա կոշիկ՝ մոտ 3,5 մլն ԱՄՆ դոլարի:

Import / Export
Infogram

Ներկրվող բնական և արհեստական կաշիներով պատրաստված կոշիկների տոննայի միջին արժեքը՝ 33 հազար ԱՄՆ դոլար է, սպորտային կոշիկներինն ու դահուկներինը՝ 13 հազար ԱՄՆ դոլար:

Շատ է ներկրվում նաև կտորածածկ կոշիկը: Վերջին տարիներին Հայաստան է ներկրվել մոտ 5000 տոննա կտորածածկ կոշիկ՝ ընդհանուր 35, 8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Չորս տարիների ընթացքում՝ 2015-2018թթ., կոշիկի ներկրումը մոտ 7 անգամ ավելացել է: Դրան զուգահեռ ավելացել է նաև արտահանումը. 2015թ. համեմատ՝ 2018թ. Հայաստանից արտահանվել է 16 անգամ ավելի շատ կոշիկ՝ 960 տոննա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter