
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել