HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ուսանողը նախաձեռել է թափոնների կառավարման և վերամշակման թեմայով քննարկումներ

Վահան Մարտիրոսյանը Երևանում և մարզերում սկսել է սեմինար-քննարկումների շարք՝ թափոնների կառավարման և վերամշակման թեմաներով։ Ծրագիրը կոչվում է «Զրո թափոն համայնքներում», որի նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով ներգրավել երիտասարդներին և ծանոթացնել թափոնների հավաքման, վերամշակողին հանձնելու ընթացքին։ Վահանը սովորում է Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Նա կարեւորում է երիտասարդների մասնակցությունը բնապահպանական դասընթացներին։

«Զրո թափոն համայնքներում» ծրագրի շրջանակներում համայնքներին կտրամադրվեն  թափոնների տեսակավորման աղբամաններ։ Վահանը ցանկանում է, որ համայնքի երիտասարդները կարողանան որոշակի գիտելիք ստանալուց հետո ինքնակազմակերպվել և համայնքներում անցկացնել թափոնների հավաքագրման և տեսակավորման աշխատանքը։

«Զրո թափոն համայնքներում» ծրագիրը համագործակցում է «Էկո աղբ» ՀԿ-ի հետ։ ՀԿ-ի անդամները շրջում են համայնքներով և պատմում իրենց փորձերի մասին, ինչպես նաև պատմում թափոնների տեսակավորման և վերամշակման աշխատանքների մասին, ներկայացնում, թե Հայաստանում թափոնների վերամշակման ինչ գործարաններ են աշխատում։ 

«Էկո աղբ» ՀԿ-ի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ մեծ դեր ունի թափոնների վերամշակման իրազեկումը, քանի որ ոմանք կարողանում են կապող օղակ դառնալ քաղաքացու եւ վերամշակողի միջեւ։ «Հայաստանում գրեթե ամեն ինչ է վերամշակվում՝ պոլիէթիլեն, պլաստիկ, ապակի, թուղթ, բայց այլ հարց է ՝ ինչ պայմաններում է վերամշակվում, եթե անգամ չի հավաքագրվում, ապա աղբամանների մեջից են հավաքում թափոնը։ Այս գործում կարեւոր է պետության դերը, որը պետք է շահագրգռի վերամշակողին, որոշակի արտոնություններ տա նրանց»,- ասում է Հռիփսիմե Մկրտչյանը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեանի բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Ալպետյանը նշեց, որ աղբի կուտակումից խուսափելու լավագույն միջոցը շրջանաձեւ տնտեսության մոդելն է։ Ըստ Հարություն Ալպետյանի՝ յուրաքնաչյուր նյութից կարելի է ստանալ կամ էներգիա, կամ այլ նյութ, պարզապես պետք է հաշվի առնել առկա ռիսկերը։ Ըստ Հարություն Ալպետյանի՝ հայաստանյան տնտեսությունն այժմ հիմնված է գծային մոդելի վրա․ այսինքն հումքը վերամշակվում է, օգտագործվում, վերածվում աղբի, եւ աստիճանաբար ավելանում է կենսական եւ տեխնիկական աղբը։

Մեկնաբանություններ (3)

Toruslu
I want to contact Mr. Vahan Mardirosyan in his project in order to see if we can cooperate to develop it for Armenia Metal Recycling /Waste and Demolition sector. please write to me at h address here above
HAGOP
RICH AND POWERFUL ARMENIA WILL BE A RESULT OF ITS YOUTH!!!!!! GET RID OF THE OLD CORRUPT BRAINS!!!!! REPLACE WITH YOUNG AND NATIONALISTIC BRAINS!!!!!
Սիրարփի Առուստամյան
Մեր քաղաքում՝ Վանաձորում տեղադրված են հատուկ տարաներ պլաստիկ թափոնների համար: Դրանք շատ արագ լցվում և դատարկվում են, հավանաբար, ուարկվում են վերամշակման (ցավոք, վերամշակման մասին տեղեկություն չունեմ): Ինչու այդ նույնը չի կարելի անել մայրաքաղաքւմ: Ամեն անգամ, գալով Երևան և տեսնելով այստեղ-այնտեղ թափված աղբը, պլաստիկ շշերը, փաթեթավորման տարբեր թափոնները, զարմանում եմ՝ մեր անտնտեսվարության վրա: Չէ որ այդ ամենը արժեքավոր հումք է, որը ենթակա է վերամշակման: Թողես՝ մեր բիզնեսմենները անընդհատ խոսեն թանկ հումքի պատճառով արտադրություն կազմակերպելու անիմաստության մասին: Իսկ հումքն, ահա, թափված է մեր ոտքի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter