HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Ռազմարդյունաբերողների միության անդամներին և ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Էկոնոմիկայի նախարարներ՝ Հակոբ Արշակյանի ու Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի ռազմարդյունաբերական N ընկերություն: Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել ընկերության ռազմական արտադրանքը, արտադրության կազմակերպման գործընթացը և զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը հանդիպում է ունեցել Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, որի ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ռազմական արտադրանքի կազմակերպմանը, ոլորտը նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով առաջ մղելու հնարավորություններին, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կադրերի պատրաստմանը, օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այս ոլորտի հետ կապված նախանշել է հավակնոտ խնդիրներ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մշակել Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման «ճանապարհային քարտեզ»՝ հստակ քայլերով առաջ շարժվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter