HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-ին՝ առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 28-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը և սեպտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter