Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր
Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կարեւոր.
Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր:
Ծառայությունը կլինի վճարովի՝ ցանկացողները ամսական 5000 դրամ կվճարեն , համապատասխանաբար, խմբերի մանկավարժները լրացուցիչ վարձատրություն կստանան:
1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել