HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

457 միլիոն դրամ կտրամադրվի Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ների ԱԱՀ-ի վճարման համար

Կառավարությունը Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ների 2018 և 2019 թվականների պետական բյուջեներով հաստատված դրամաշնորհային ծրագրերով հաշվարկված ավելացված արժեքի հարկի, տույժերի ու տուգանքների վճարման նպատակով 457 միլիոն դրամ հատկացրեց։

Շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝  7 ՊՈԱԿ-ների մասով Ֆինանսների նախարարություն ներկայացվող բյուջետային հայտերում այդ ԱԱՀ-ի համար լրացուցիչ գումարներ չեն հաշվարկվել։

Իսկ եթե ՊՈԱԿ-ներին հատկացվող դրամաշնորհների նկատմամբ ԱԱՀ-ի գծով հավելյալ ծախսերը հաշվարկվեին, ըստ նախարարության, կհանգեցնեին բացասական հետևանքների՝ աշխատողների թվի կրճատման, ինչպես նաև խիստ բացասական ազդեցություն կունենար միջազգային խողովակներով ստացվող օժանդակության (դրամաշնորհների) ծավալների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter