HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 18 միլիոն դրամ կհատկացնի Երևանի պետական համալսարանի 100-ամյակի միջոցառումները կազմակերպելու համար

Կառավարությունը Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծախսերի փոխհատուցման նպատակով 18 միլիոն դրամ հատկացրեց։ Այն տրամադրվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին՝ որպես նվիրաբերություն։

Ինչպես հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Երևանի պետական համալսարանը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ բացառիկ դեր է խաղացել՝ իր մեծ նպաստը բերելով հայոց պետականաշինությանը, տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ Այդ իսկ պատճառով համալսարանի 100-ամյակը պետական ու միջազգային հնչեղությամբ հավուր պատշաճի նշելու համար համալսարանը ներկայացրել է միջոցառումների կազմակերպման նախահաշիվ։ Դրա մի մասը իրականացվելու է ԵՊՀ-ի 2019 թվականի միջոցների հաշվին, իսկ 18 միլիոն դրամը կտրամադրվի պետական բյուջեից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter