HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք հատուկ դպրոց անվանափոխվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց երեք հատուկ դպրոց անվանափոխել։ Մասնավորապես՝ Արթիկի N 1 հատուկ դպրոցն անվանափոխվեց Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցը՝ Աշտարակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ 3 հատուկ (օժանդակ) դպրոցը՝  Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի։

Ինչպես նշված է Կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ այս կազմակերպությունները տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն են լինելու և նպատակ ունեն ուսումնական հաստատություններում սովորողների կրթությունը կազմակերպել, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter