Կառավարությունը վարչապետի աշխատակազմին գումար հատկացրեց
Կառավարությունը վարչապետի աշխատակազմին 20 միլիոն դրամ հատկացրեց։ Գումարը տրամադրվեց պետական բյուջեի միջոցներից։
Աշխատակազմը նման առաջարկությամբ որոշման նախագիծ էր ներկայացրել Կառավարության այսօրվա նիստին։
Վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ իրենց բնականոն աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտ է 20 միլիոն դրամ, քանի որ հատկացված գումարը բավարար չէ նախատեսված ծախսերն իրականացնելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել