HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ ղեկավար Գ. Ավետիսյան. «Այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար»

ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Ռեստորատորների միության ներկայացուցիչների, իրենց թարմ միս-մսեղիք մատակարարողների, ինչպես նաև խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են պարտադիր սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման հետ կապված խնդիրները: Այս մասին հայտնում է տեսչական մարմնի հանրային կապերի բաժինը:

Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդիրը հնարավորինս արագ լուծել՝ հավելելով, որ այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար: «Արդեն իսկ կան հետաքրքրվողներ, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել, մինչև տարվա վերջ կունենանք բավարար սպանդանոցներ և կկարողանանք ամբողջ շուկան ապահովել սպանդնոցային ծագման մսեղիքով»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարը:

Խոզաբուծությամբ զբաղվող մեծ ֆերմերներից շատերն արդեն ունեն սպանդանոցներ, իսկ ովքեր չունեն, պատրաստվում են իրենց խոզանոցներին կից կառուցել և շահագործել: Տեսչական մարմնի կողմից էլ պարտվորվել են տրամադրել ներկայացվող պահանջները և ՍԱՏՄ մասնագետների կողմից անցկացնել դասընթացներ՝ էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու համար:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter