HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 58 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարությունը «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի» անձնակազմերի լրավճարների համար մոտ 58 միլիոն դրամ հատկացրեց։

Ինչպես Կառավարությանը հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ 2018 թվականին պետական բյուջեից տրամադրված ֆինանսավորմանը զուգահեռ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը երգչախմբին տրամադրել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար։ Սակայն այս ֆինանսավորումը հիմնադրամը դադարեցրել է 2018 թվականի մայիսի 1-ից:

Կարևորելով Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի առանձնահատուկ դերը հայ երգչախմբային արվեստի զարգացման և միջազգային հանրահռչակման գործում և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի անգնահատելի ծառայությունները՝ Մշակույթի նախարարությունը նախորդ տարվա պետբյուջեի հատկացումների շրջանակներում կատարել է միջծրագրային վերաբաշխում և երգչախմբի ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին 6 ամսվա լրավճար տրամադրել։

Նախարարությունը հայտնել է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից շարունակվել են լրավճարի հատկացումները, որոնք օգոստոս ամսից դադարեցվում են: Այդ իսկ պատճառով նախարարությունը լրավճարների հատկացման համար Կառավարությունից գումար է խնդրում։

Լուսանկարը՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter