Ավարտվել են Մ-3 միջպետական նշանակության Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման ճանապարհատվածի նորոգման աշխատանքները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ «Լիլիթ -87» ՍՊ ընկերության կողմից ավարտվել են Մ-3 միջպետական նշանակության Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ 53-կմ54, կմ 57-կմ58, կմ 65+400-կմ 66+600, կմ 69+900-կմ 72+000 հատվածներում միջին նորոգման աշխատանքները:
Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի, նոր տիպի ազդանշանային սյուների և ֆոսֆորագնդիկային գծանշման աշխատանքներ:
Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել