HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցների հանդիպումն Ազգային ժողովում

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ օգոսոտոսի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումը Աժ խորհրդի անդամների, խորհրդարանական պատվիրակությունների և  բարեկամության խմբերի ղեկավարների հետ:

Բացման խոսքով հանդիպման մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով հանդիպման կազմակերպումն ապահովելու համար՝ նախարար Մնացականյանն իր խոսքում նշեց. 

«Մեզ համար սա կարևոր միջոցառում է՝ առավել ամրապնդելու համակարգումը Հայաստանի կառավարման տարբեր մարմինների և  գերատեսչությունների միջև՝ երկրի առջև ծառացած հարցերը հասցեագրելու նպատակով:

Միևնույն ժամանակ մեզ համար առավել քան կարևոր է այս միջոցառման շրջանակներում Հայաստանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը մեզ բոլորիս հուզող հարցերի շուրջ»:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում խորհրդարանական տարբեր ձևաչափերում համագործակցության ամրապնդման և ընդլայնման, խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք միասնական քայլերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter