
Մեկնարկեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, րոպեներ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի և Խաչատրյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև վերջինիս եղբորորդուն ձերբակալել է օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն առավոտից Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ են կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել