
Դատարանն ընդմիջել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, սկսվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության և նրա պաշտպանների բողոքի քննությունը Խաչատրյանի ձերբակալման դեմ: Կարեն Խաչատրյանը մասնակցել է նիստին:
Ժամեր տևած դատական նիստից հետո՝ ժամը 17:30-ի սահմաններում, այն ընդմիջվել է և կշարունակվի այսօր՝ ավելի ուշ:
Կարեն Խաչատրյանը, հիշեցնենք, աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:
Լուսանկարում՝ ձախից Ռոբերտ Պապոյանը, Կարեն Խաչատրյանը
Մեկնաբանել