![](/static/articles/10/68/30/l-aT4t6rZYCs.jpg)
Skype կոնֆերանս «Էլարդ» ընկերության հետ
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում գրառում է կատարել, որ տեղի է ունեցել Skype կոնֆերանս «Էլարդ» ընկերության հետ։
«Քանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտեւի մի քանի ժամ: Ինչպես եւ պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք»,- նշված է հայտարարության մեջ:
Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, Կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:
Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:
Մեկնաբանել