HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական հետապնդման ենթարկվող ոստիկանը զրկվում է ծառայությունից ազատվելու հնարավորությունից. ՄԻՊ-ի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել

Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը։

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:

«Ոստիկանությունում ծառայության մասին» և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքների խնդրահարույց դրույթների քննությունը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter