HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը՝ քննիչ Իվանյանին. «Ո՞նց ենք մենք եզրակացրել, որ բնապահպանական ռիսկերի մասին տվյալներ չեն թաքցվել կամ առնվազն ամբողջական են»

Այսօր ՀՀ կառավարությունը հրապարակել է «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետների հետ տեղի ունեցած սկայպ-խոսակցությունը։ Վարչապետ Փաշինյանի և քննիչ Իվանյանի հարցուպատասխանի սղագրությունը ներկայացնում ենք ստորև։

Նիկոլ Փաշինյան

-Պարո՛ն Իվանյան, հետևյալ հարցն է ծագում, եթե «ԷԼԱՐԴ»-ն արձանագրում է, որ տվյալները թերի են և այլն, և այլն, այդ դեպքում՝ ո՞նց ենք մենք եզրակացրել, որ բնապահպանական ռիսկերի մասին տվյալներ չեն թաքցվել կամ առնվազն ամբողջական են։

Յուրա Իվանյան

-Պարո՛ն վարչապետ, վերլուծվել են այդ բոլոր հանգամանքները, տվյալները և, ըստ էության, խնդիրը դրվել է հետևյալ կերպ. թեև տվյալները եղել են թերի կամ ոչ լիարժեք, սակայն, ըստ էության, կոնցեպտը եղել է հետևյալը. կառաջանա՞ն արդյոք աղտոտումներ, կառաջանա՞ն արդյոք վնասակար հետևանքներ, և կոնկրետ ի՞նչ տվյալներ պետք է թաքցվեին, որը որ պետք է հանգեցներ նման հանգամանքների։

Ըստ էության, ինչպես ամբողջ այդ քրեական գործի վերլուծությունը ցույց տվեց, ձեռք բերված ապացույցների այն ամբողջ տեղեկությունները, որը որ  գնահատել, ուսումնասիրել են փորձագետները, դրանք ի սկզբանե հայտնի են եղել, և բոլոր այդ ուսումնասիրությունների տվյալները տրամադրված են եղել, ինչպես համապատասխան մարմիններին, այնպես էլ տեղադրված են եղել բանում։

Միևնույն ժամանակ գնահատվել է հետևյալ կերպ. փորձաքննության դրական եզրակացություն տվող սուբյեկտը՝ ինքը համապատասխան եզրակացությունն ուղարկել է տարբեր կառույցներ և այնտեղից ստացել համապատասխան եզրակացություն։ Այդ առումով՝ դրական եզրակացությունը կազմվել է տարբեր մարմինների կողմից ստացած եզրակացությունների հիման վրա։ Եվ դիտավորությունը տվյալ հանգամանքում, տվյալ թաքցնելու կամ չբացահայտելու՝ չկա, որևէ ձևով նման փաստական տվյալ քրեական գործով ձեռք չի բերվել։ 

Նիկոլ Փաշինյան

-Բայց եթե հիմա մեր հրավիրած փորձագետն ասում է, որ այդ տվյալները թերի են, չէ՞, ասում է, պնդում է, որ տվյալները թերի են, հետևաբար...Ինքը մեր հրավիրած փորձագետն է, ճի՞շտ է, ինքն էլ ասում է, որ տվյալները թերի են, մենք էլ քրեական գործ ենք հարուցել էն փաստի կապակցությամբ, որ տվյալները, առնվազն մի մասը, թաքցված է, հետևաբար՝ որտեղի՞ց է Ձեր եզրակացությունը, որ տվյալները թաքցված չեն։ 

Յուրա Իվանյան 

-Պարո՛ն վարչապետ, որևէ տվյալ չի թաքցվել, ըստ էության, բոլոր ուսումնասիրությունները, բոլոր հետազոտությունները ներկայացվել են և դրանց վերաբերյալ եզրակացություններ են արվել։ Հիմա տվյալների թերիությունը քրեական գործով այլ ապացույցների համակցությամբ չի գնահատվել, չի էլ կարող գնահատվել որպես թաքցնել։ Եվ առավել ևս հանցակազմի պարտադիր տարր է հանդիսանում դիտավորությունը, որպեսզի, այսինքն, առաջանա տվյալ հանցակազմը, պետք է լինի դիտավորյալ նաև դրանք բոլորը թաքցնել և դիտավորությամբ որևէ տվյալ թաքցնել…

Նիկոլ Փաշինյան

-Չէ՛, էդ հարցը բաժանենք երկու մասի մի հատ՝ թաքցրե՞լ են, թե չեն թաքցրել, երկրորդ մասը՝ դիտավորությա՞մբ են արել, թե առանց դիտավորության են դա արել։ Բայց եթե ամբողջական չի, բա մնացած տվյալներն ո՞ւր են, ուրեմն՝ ինչ-որ մի տեղ են, որտեղ էդտեղ չեն, չէ՞։

Յուրա Իվանյան

-Խոսքը վերաբերում է շրջակա միջավայրի քիմիական կամ աղտոտման վերաբերյալ տեղեկություններին, ըստ էության, նման տեղեկություններ չեն թաքցվել, և նման տեղեկություններ չեն եղել տվյալ պաշտոնատար անձանց մոտ, որ նրանք էլ թաքցնեին, եթե տվյալները…

Նիկոլ Փաշինյան

-Հիմա, կներեք, եթե «ԷԼԱՐԴ»-ն ասում է, որ գոլորշիացման տվյալները չափազանցված են, չէ՞, պարո՛ն Գրիգորյան, ճիշտ հասկացա չէ՞, ԷԼԱՐԴ-ն ասում է, որ գոլորշիացման տվյալները չափազանցված են, հիմա ի՞նչ բարդ է ստուգել՝ գոլորշիացման տվյալները չափազանցված են, թե չափազանցված չեն։ Եթե չափազանցված չեն, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե չափազանցված են, նշանակում է՝ ինչ-որ մեկը դիտավորյալ... լավ ինչ-որ մեկը չափազանցրել է, սա պետք է արձանագրել։ Հիմա հաջորդ հարցը՝ ինչո՞ւ է չափազանցրել չափազանցնողը։ Քանի որ թաքցնել չի նշանակում միայն պակասեցնել, տվյալ դեպքում՝ թաքցնել նշանակում է նաև ավելացնել, չէ՞։ Այսինքն՝ եթե գոլորշիացման տվյալը ավելացվել է, ասվել է, որ էս բաժակի ամբողջ ջուրը կգոլորշիանա, բայց իրականում չի գոլորշիանա, նշանակում է, որ թաքցրել է տվյալը, որ ջուրն ամբողջությամբ չի գոլորշիանա, ճի՞շտ է, սա արձանագրումը։ Եվ երկրորդը՝ ինչո՞ւ է նա դա արել։ Ստեղից պետք է հայտնի դառնար կամ չդառնար դիտավորությունը։ 

Յուրա Իվանյան

-«ԷԼԱՐԴ»-ն արձանագրում է, որ տվյալն, օրինակ, հենց էդ ջրի գոլորշիացմանը, դա փորձագիտական հետևություն է, եզրահանգում է, որպեսզի, մենք կարողանանք, սակայն, ըստ էության, չկա որևէ հետևանք, տվյալ գոլորշիացման չափը, առավելագույն չափը կամ նվազագույն չափը հաստատված չէ, ըստ էության, չկա չափանիշ։ Եվ տվյալների թերիությունը կամ եթե փորձաքննության եզրակացությամբ պարզվեց, որ որոշակի տվյալներ թերի են կամ չեն կատարվել, սակայն, ըստ էության, այնուամենայնիվ, շրջակա միջավայրի քիմիական աղտոտման, որ կլինեն ասենք տեղեկություններ, տվյալներ, որոնք որ կվկայեն, որ շրջակա միջավայրը աղտոտվել է, աղտոտվում է, կամ նման սպառնալիք կա նման տեղեկություններ չեն թաքցվել, նման տեղեկություններ նախ պաշտոնատար անձինք չեն ունեցել և հետևաբար....

Նիկոլ Փաշինյան

-Մի րոպե, իսկ եթե մենք չենք հետազոտել տվյալն ամբոջությամբ չենք դրել, դա էլ է թաքցնելու ձև, պարտադիր չի, որ մենք վերցնենք հետո դնենք թղթի տակ, եթե ի սկզբանե չենք վերցնում, դա է թաքցնել, ի՞նչ տարբերություն։ Այսինքն՝ ես, իմանալով ինչ տվյալ է լինելու, էդ տվյալի հետևից չեմ գնում, ասում եմ՝ չունեմ այդ տվյալը, չեմ թաքցրել, բայց դրա հետևից չգնալ, դա էլ է թաքցնել, տենց չի՞։

Այսինքն՝ ես գիտեմ, որ ստեղ կա ինչ-որ հանցանշան, ես էդ հանցանշանի հետևից չեմ գնում, չեմ ֆիքսում, չեմ վերցնում, չեմ դնում իմ փաթեթի մեջ, և ասում եմ չկա հանցանշան։ Հետո գալիս է փորձագետը, ասում է, որ դու էդտեղ պտտվել ես, բայց չես նայել, էս թղթի տակ, չես բարձրացրել էդ թուղթը, չես նայել էդտեղ հանցանշան կա՞, թե չկա։ Հետևաբար այստեղից չի կարող լինել եզրակացություն, որ ես չեմ թաքրել։

Հայկ Գրիգորյան

-Պարո՛ն վարչապետ, Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը, որով էլ հարուցված է եղել քերական գործը, ենթադրում է՝ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այդ տեղեկությունները թաքցնելը. դիտավորությունը, համաձայն Քրեական օրենսգրքի, ուղղակի մեջբերեմ, որ վերլուծությանս տրամաբանությունը հասկանալի լինի, դիտավորությունը, երբ անձը գիտակցում է հանրորեն վտանգավոր արարքի բնույթը և ցանկանում է դրանք անել, դա ուղղակի դիտավորություն է և անուղղակի դիտավորություն է, երբ չի ցանկանում, բայց միևնույն է դա կատարում է։ Այստեղ Ձեր ասած տրամաբանությամբ՝ խոսքը կարող է գնալ, քանի որ մենք նման ապացույց ձեռք չենք բերել, որ Բնապահպանության էդ պաշտոնատար անձը, ով որ տվել է ՇՄԱԳ-ը կամ հաստատել է ՇՄԱԳ-ը, քանի որ մենք չունենք այդպիսի տվյալ, որ դիտավորությամբ դա հաստատել է կամ չի կատարել ինչ-որ գործողություններ դիտավորությամբ, որով իսկ թաքցրել է, կարծում եմ՝ խոսքը կարող է գնալ պաշտոնական անփութության մասին. երբ պաշտոնատար անձը չի կատարում իր պարտականությունները կամ ոչ պատշաճ է կատարում, որի հետևանքով ինչ-որ վնաս է առաջանում։ 

Նիկոլ Փաշինյան

-Հենց էդ եմ ասում՝ ինչո՞ւ է «ԷԼԱՐԴ»-ի փորձագետը տեսել, որ տվյալը թերի է, իսկ Բնապահպանության նախարարության աշխատակիցը կամ պաշտոնյաները չեն տեսել, որ այդ տվյալը թերի է, և ինչո՞ւ Դուք չեք տեսել, որ տվյալը թերի է, և ինչո՞ւ երբ«ԷԼԱՐԴ»-ն ասել է, որ տվյալը թերի է, այդ փաստին ուշադրություն չեք դարձրել։

Հայկ Գրիգորյան

-Պարո՛ն վարչապետ, որովհետև մենք ինչ փաստաթղթեր կա, ներկայացրել ենք իրանց, այո՛, «ԷԼԱՐԴ»-ն ասում է, որ էս, էս, էս բաները թերի է, երբ լսում ենք «Լիդիանին» որոշակիորեն իր հիմնավորումները բերում է և մի շարք հիմնավորումների հետ, մենք չենք կարողացել չհամաձայնել։

Նիկոլ Փաշինյան

-Ի՞նչու, մասնավորապես որի հետ չեք կարողացել չհամաձայնվել և ինչու...



Մեկնաբանություններ (1)

Արմեն Ջրբաշյան
Վարչապետը պարտավոր է լուրջ հետևություններ անել ՀՔԾ պետի (աստատ գիտեր, որ Իվանյանն ու նախկին նախարար Գրիգորյանը հորեղբոր տղաներ են), ողջ ՀՔԾ-ի, ինչպես նաև փոխվարչապետ Ավինյանի կապակցությամբ, որոնք հանցավոր անբարեխղճությամբ վատնել են $400000, այնուհետև փորձել են խաբել կառավարությանը։ Նմաններին հարկավոր է նախ հեռացնել աշխատանքից, այնուհետև դատել պետական դավաճանության համար; Այլապես հասարակությունը շատ անբարենպաստ եզրակացությունների կգա վարչապետի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter