HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ118+300-կմ129+100 (Հովք գյուղի վերջից մինչև Իջևանի սկիզբ) Ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները:

Ճանապարհի նորոգման աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Սկզբնական փուլում կատարվել են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այժմ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման աշխատանքներ:

Վերոնշյալ ճանապարհահատվածի նորոգման ավարտման փուլում նախատեսվում է տեղադրել ազդանշանային սյուներ և կատարել ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում  պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter