HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հակաօդայիններն «Աշուլուկ» զորավարժարանում մարզումներ են անցկացնում Ս-300 համակարգերով

«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկին ընդառաջ ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարանում ընթանում են մարզումներ։

 ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հայտնում է, որ մասնակից պետությունների զինծառայողներն արդեն ընդունել են տեխնիկան և հնարավոր բարդությունները հայտնաբերելու ու որոշակի անսարքություններն ու անճշտությունները վերացնելու նպատակով ակտիվ մարզումներ են անցկացնում։ ՀՀ զինված ուժերի  հակաօդային պաշտպանության զորքերի  ստորաբաժանումն այս առումով բավականին փորձառություն ունի և հայտնաբերվող խնդիրներին արձագանքում է արագ ու հմտորեն։

Համատեղ զորավարժության մտահղացման, ստորաբաժանումների գործողությունների և այլ հարցերի հստակեցման նպատակով ներգրավված ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել են խորհրդակցություններ ու քննարկումներ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջադրվող խնդիրների և պայմանական թիրախների տեսակների վերաբերյալ։

«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը ներգրավված են գերժամանակակից հակօդային ու ավիացիոն միջոցներ։  Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter