HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորում Գյումրի քաղաքում. մի քանի հոգի հոսպիտալացվել են

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ժամը 21:32-ին ԱԻՆ «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Այսօր առողջապահության նախարարություն հայտնել է, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև օգոստոսի 31-ը, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter