HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորանշանակ դատախազը համակարգ է մտել մեծ կարողությամբ

Արմավիրի մարզի դատախազ Թագուհի Հարությունյանը պաշտոնը ստանձնել է 2018թ. դեկտեմբերի 17-ին: Սակայն, նա բավականին լուրջ կարողությունով է մտել դատախազական համակարգ: Ամեն դեպքում այդպիսի տվյալներ կան նրա 2018թ. տարեկան հայտարարագրում: Ստուգման մեխանիզմների բացակայության պայմաններում, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, թե հասարակության անդամները ի վիճակի չեն հավաստիանալու՝ արդյոք հայտարարագրում առկա գումարներն իրականում կան, և դատախազը համակարգ է մտնում արդեն հարստացած:

Նշենք, որ ի տարբերություն, օրինակ, անշարժ գույքին վերաբերող գործարքների, իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, որոնց կենտրոնացված համակարգեր մուտք ունեն էթիկայի հանձնաժողովի անդամները, բանկային համակարգում որևէ տեսակի մուտք չունեն: Այս դեպքում մնում է հավատալ պաշտոնյայի բարեխղճությանը:

Մասնավորապես, ըստ հայտարարագրի, 28-ամյա դատախազ Թագուհի Հարությունյանն ունի 20 մլն դրամ, 10 հազար դոլար և 5000 եվրո: Իսկ եկամուտը կազմել է 148 հազար 540 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի ու եկամուտների հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նորանշանակ դատախազ Թագուհի Հարությունյանն ունի երկու բնակարան, այգետնակ:

Գլխավոր դատախազությունից փորձեցինք տեղեկանալ, թե Թագուհի Հարությունյանը երբ և ինչ միջոցներով է ձեռք բերել նշված անշարժ գույքերը, երբ և ինչ ճանապարհով է պաշտոնյան իր հաշվին կուտակել նշված գումարները: Դատախազության լրատվության բաժնից ստացել ենք պատասխան, որ դրանք անձնական տվյալներ են, և ՀՀ օրենսդրությամբ Թագուհի Հարությունյանը որևէ պարտավորություն չունի բացահայտելու այդ տվյալները:

Մեկնաբանություններ (1)

Զոհրաբ Հովհաննիսյան
Բացի Թագուհի Հարությունյանից ԲՈԼՈՐ պետական պաշտոնյաները պարտավոր են բացատրություններ տալ իրենց ունեցած շարժական և անշարժ գույքի և դրամական հաշիվների մասին: ՊԵՏԱԿԱՆ պաշտոնյան Իրավունք չունի թաքցնելու իր ունեցած ԱՊՕՐԻՆԻ եկամուտները: Կարող է հենց օրինակ այս դատախազը պետական աթոռին նստելու փոխարեն բանտ պետք է նստեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter