HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստությունը

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի առաջիկա հանդիպումներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, Արմեն Գյուլբուդաղյանցի սաները «Հանրապետական» մարզադաշտում կընդունեն իտալացիներին, իսկ ամսի 8-ին՝ ժամը 17:00-ին, բոսնիացիներին:

«Եվրո2020»-ի ընտրական 10-րդ խմբում կայացած 4 տուրից հետո Հայաստանի ընտրանին 6 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով 9 միավոր ունեցող ֆիններին եւ 12 միավոր վաստակած իտալացիներին:

Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ 

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           
Անատոլի Այվազով, «Ուրարտու»
Արման Մելիքսեթյան, «Նոա»      
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)      

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                  
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան» 
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) 
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                        

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» 
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գեւորգ Ղազարյան, ԱԷԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) 

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա) 
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելին: ՀՖՖ-ն այսօր հայտնել է, որ հրավիրված ֆուտբոլիստներից առայժմ չեն ժամանել Անդրե Չալըշըրն ու Վարազդատ Հարոյանը, ովքեր հավաքականին կմիանան երեկոյան, եւ Հենրիխ Մխիթարյանը, ով հավանաբար Երեւան կժամանի վաղը: Նշենք, որ մեր թիմի ավագն ու առաջատարը մոտ է «Արսենալից» վարձավճարով իտալական «Ռոմա» տեղափոխվելուն: Մխիթարյանը ժամանել է Հռոմ՝ բուժզննում անցնելու:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter