HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները հանդիպել են Բակո Սահակյանի հետ

Սեպտեմբերի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում  ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: 

Ըստ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով նրանց այցելությունն Արցախ՝ Բակո Սահակյանը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերը կրում են պարբերական բնույթ և արդեն իսկ դարձել են ավանդական։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջական քննարկում ունենալ համահայկական հարցերի շուրջ և առաջին ձեռքից ծանոթանալ Արցախի առաջնահերթություններին։

Արցախի նախագահը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Արցախում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Արցախի անվտանգության համակարգը և այն ամրապնդելուն ուղղված քայլերը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնման ու խորացմանն ուղղված հարցերին: 

Արցախի նախագահը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարները մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այդ թվում՝ միջազգային գործընթացներում Արցախի ժողովրդի լիարժեք ներգրավման շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter