«Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք
«Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք: Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում:
Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:
Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար:
Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում հարազատներին»,- գրել է Ա․ Նիկողոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել