HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի տնօրենը տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա և վճարել դպրոցի հաշվից՝ էական վնաս պատճառելով դպրոցի իրավունքներին ու օրինական շահերին։ 
Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ 
Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter