HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության բացահայտում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:
Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդը: Նա սեպտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել: 
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ Mid-day.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter