HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսն ընդհատվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հրավիրել էր ասուլիս, որտեղ ներկայացնում էր, թե ինչ իրավիճակ է տիրում բժշկական կենտրոններում, անդրադարձավ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնին, նշեց, որ նոր ծրագրեր են իրականացվում, որոնցից մեկն էլ արյան խմբի վերաբերյալ նոր համակարգի ներդնումն է:

Ասուլիսը, սակայն, ընդհատվեց, քանի որ սրահ մտավ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը և խնդրեց պատասխանել նաև իր հարցերին՝ լրագրողներին խնդրելով զիջել իրենց հարցերի հերթականությունը։ Առողջապահության նախարարը խնդրեց Գևորգ Թամամյանին հարցեր տալ իր ասուլիսի ավարտին կամ իր համար ասուլիս հրավիրել, որից հետո Թորոսյանը լքեց ասուլիսի դահլիճը։ Լրագրողի այն հարցին, թե ինչու չի պատասխանում Թամամյանի հարցերին, Թորոսյանը պատասխանեց, որ նրանից հարցնեն։ Ասուլիսը շարունակվեց մամուլի ակումբի միջանցքում։ Նախարարի հոտնկայս ասուլիսը կարճ տևեց, իսկ սրահում բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներին ներկայացնում է իր հարցերը, որոնք պիտի ուղղեր Արսեն Թորոսյանին:

Հիշեցնենք՝ Գևորգ Թամամյանը օգոստոսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դադարում է լինել նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու

Տեսանյութերը՝ Ազատություն ռ/կ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter