HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթական համագործակցություն Հայաստանի և Քուվեյթի միջև

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան  Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:  Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև կրթության և գիտության ոլորտում  համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը:

Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական և պատմականորեն ձևավորված  հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երևանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության և իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, ներկայացնելով Հայսատանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղված են ժամանակակից կրթական համակարգի ձևավորմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը: «Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ Հայաստանում հնարավոր է  ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն: 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը  տարբեր ոլորտներում համագործակցության  մեծ հեռանկար ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու պետությունների միջև կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter