HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատավոր Սերոբ Մանուկյանի եկամտի մեծ մասը գոյանում է գույքը վարձով հանձնելուց

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանին կարելի է համարել մարզային հարուստ դատավորների մեկը։ Մանուկյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում որպես եկամուտ հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 65 հազար դոլլար, 65 հազար եվրո։

Դատավորը 2018-ին ունեցել է նաև 3 վարձակալության հանձնած տարածք, իսկ եկամուտները ձևավորվել են դրանց դիմաց ստացած վարձավճարից և 7 միլիոն դրամ աշխատավարձից։ Դատավորը մոտոցիկլետների սիրահար է։ 2018 թվականին ունեցել է երկու մոտոցիկլետ, որից միայն մեկն է մնացել մինչ տարեվերջ։

Նույնչափ ֆինանսական միջոցներ դատավորն ունեցել է նաև 2017 թվականին։ Սակայն նրա վարձակալության հանձնած տարածքներն առավել մեծաքանակ են եղել․ ունեցել է 5 վարձակալության հանձնած տարածք, որից ստացված վարձավճարներից և 7 միլիոն դրամ աշխատավարձից է գոյացել նրա եկամուտը։ Սերոբ Մանուկյանի 2011 թվականից էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզվում է, որ 2017 թվականին դատավորն ունեցել է իր՝ 2011 թվականից հայտարարագրած ամենաշատ վարձակալության տված տարածքները, իսկ այդ տարիներին մշտապես հայտարարագրել է ֆինանսական միջոցներ, վարձակալության հանձնած տարածքներ։

«Գուցե ես հիմա այդպես չեմ կարող հիշել, որ պատասխանեմ։ Կարող եք հերթով նայելով գնաք, տեսնել որտեղից, ինչքան է գոյացել, ինչքան է ավելացել, ինչքան է պակասել»,- data.hetq.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը և հավելեց, որ իր ունեցվածքը ձևավորվել է այն միջոցներից, որոնք նշված են հայտարարագրում։

Սերոբ Մանուկյանն արդեն 12 տարի է, ինչ աշխատում է որպես դատավոր։ Հայտարարագրած դրամական միջոցներն ունենալու համար նա տարեկան միջինը 7,5 մլն դրամ պետք է կուտակեր։ Դատավորի հայտարարագրից երևում է, որ 2011-ից մինչ օրս նրա տարեկան միջին եկամուտը եղել է մոտ 15 մլն դրամ, որից 6,5 մլն-ը՝ աշխատանքի դիմաց վարձատրություն, իսկ մնացածը՝ անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված վճար։ Անդրադառնալով վարձակալության հանձնած գույքի ծագմանը՝ դատավորն ասաց, որ դրանք ձեռք են բերվել վաղուց՝ ընտանեկան միջոցների հաշվին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter