
Պաշտոնը ստանձնելուց հետո ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանի փողերը միանգամից ավելացել են
Հոդվածում կատարվել է փոփոխություն․ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը զանգահարել է խմբագրություն և պարզաբանել, որ հայտարարագրված 29 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցն առաջացել է հայտարարագրում նշված անշարժ գույքի օտարումից։
Պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս հետո քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյաննիր դրամական միջոցներն ավելացրել է 29 հազար դոլարով։ 2017-ին նա հայտարարագրել է 5,2 մլն դրամ աշխատավարձ և մոտ 29 մլն դրամ՝ անշարժ գույքի օտարումից առաջացած։
Ներսիսյանը, երբ 2017 թվականի հուլիսի 1-ին նշանակվեց ՀԿԳ ավագ քննիչ, որևէ դրամական միջոց չհայտարարագրեց։ Պաշտոնը ստանձնելուց առաջ, ըստ հայտարարագրի, Ներսիսյանն ուներ բնակարան, «INFINITI FX 35 3.5» մակնիշի ավտոմեքենա և 2,6 միլիոն դրամ տարեկան աշխատավարձ։
Պաշտոնավարման առաջին տարում ավագ քննիչը միանգամից հայտարարագրել է 29 հազար ԱՄՆ դոլար: Նա պարզաբանեց, որ բնակարանը վաճառել է 29 մլն 158 հազար դրամով, որի մի մասը վերադարձրել է բանկին, իսկ մնացորդը՝ 29 հազար ԱՄՆ դոլարը, հայտարարագրել՝ որպես դրամական միջոց։
Մեկնաբանել