HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի սոցիալ-վերականգնողական կենտրոններից մեկում ապաստանել է ծնողական խնամքից զուրկ ՀՀ անչափահաս քաղաքացի: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության` տեղեկությունն անմիջապես արձագանք է գտել ոստիկանությունում և ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է անչափահասի մայրը, որը դստերը ՀՀ վերադարձնելու հնարավորություն չուներ և խնդրում էր պատկան մարմինների աջակցությունը` աղջկա վերադարձը կազմակերպելու համար:

Հիմք ընդունելով «2002թ. ԱՊՀ անդամ երկրների միջև անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադարձնելու» համաձայնագրի պահանջները` օգոստոսի 30-ին անչափահասը ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության շնորհիվ վերադարձվել է ՀՀ և ապաստանել Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter