Ոստիկանություն. Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել
ԱԱԾ-ից փոխանցված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։
Համաձայն ոստիկանության լրատվական ծառայության` ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել՝ որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Միջոցառումները շարունակվում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել